Ացետաբուլայի կոտրվածք
Ացետաբուլայի կոտրվածքը տրավմատիկ վնասվածք է կոնքի այն հատվածում, որը կապվում է ազդրի գլխի հետ:
Ացետաբուլայի վերին և ստորին հատվածները բավականին բարակ են, ինչի արդյունքում այս հատվածում տրավմա ստանալը հեշտ է՝ մանավանդ, երբ կիրառվում է մեխանիկական ազդեցություն: Ացետաբուլայի կոտրվածքները ամենատարածվածն են ազդրային հոդի բարդ վնասվածքների ժամանակ: Ամենից հաճախ այս կոտրվածքը հանդիպում է երիտասարդ տղամարդկանց շրջանում:
Վնասվածքն արտահայտվում է կոնքի շրջանում և ազդրի վերին հատվածում ցավի տեսքով։ Ցավային զգացողությունն ավելի ցայտուն է դառնում՝ ոտքը շարժելու փորձերի ժամանակ։ Այս հատվածում արտահայտված մկանային զանգվածի առկայությամբ պայմանավորված՝ այտուցներ և հեմատոմաներ կարող են չլինել։ Ախտորոշման հիմնական մեթոդներն են ռենտգեն հետազոտությունը, համակարգչային տոմոգրաֆիան, մագնիսառեզոնանսային հետազոտությունը։
Ացետաբուլյար խոռոչի կոտրվածքները հաճախ ուղեկցվում են ոսկրային բեկորների լուրջ տեղաշարժով, ինչն էապես ազդում է բուժման օպտիմալ ծրագրի ընտրության վրա: Ացետաբուլյար կոտրվածքների բուժումը ներառում է վերջույթի անշարժացում, ախտորոշում և հարակից վնասվածքների կայունացում: Այս վնասվածքի դեպքում պարտադիր է իրականացվել է վնասվածքաբանության բաժին հոսպիտալացումը։
Տեսակներ
Judet – Letournel դասակարգումը սահմանում է կոտրվածքների հետևյալ տեսակները.
- Տիպ Ա – հետևի եզրի և պատի կառուցվածքի տրավմատիկ վնասվածք,
- Տիպ B – հետևի սյունակի կառուցվածքի տրավմատիկ վնասվածք,
- Տիպ C – առջևի պատի կառուցվածքի տրավմատիկ վնասվածք,
- Տիպ D – առջևի սյունակի կառուցվածքի տրավմատիկ վնասվածք,
- Տիպ E – կառուցվածքի տրավմատիկ վնասվածք լայնակի ուղղությամբ,
- Տիպ F – հետևի սյունկի և հետևի պատի կառուցվածքի տրավմատիկ վնասվածք,
- Տիպ G – հետևի պատի կառուցվածքի լայնակի տրավմատիկ վնասվածք,
- Տիպ H – կառուցվածքի տրավմատիկ վնասվածք, երբ կոտրվածքի գիծն ունի T-աձև տեսք,
- Տիպ I – առջևի պատի կառուցվածքի տրավմատիկ վնասվածք՝ հետին կիսաթափանցիկ կոտրվածքի հետ համակցված,
- Տեսակ J – երկու սյունակների կառուցվածքի տրավմատիկ վնասվածք:
Կախված մաշկի ախտահարման ձևից՝ կոտրվածքները դասակարգվում են բաց (մաշկի ամբողջականությունը խաթարված է կոտրվածքից վերև) և փակ (մաշկը վնասված չէ): Վերջին տարբերակն առավել տարածված է գլյուտալային շրջանում արտահայտված մկանային զանգվածի պատճառով։
Առանձնացվում են նաև տեղաշարժով և առանց տեղաշարժի կոտրվածքներ։ Ացետաբուլայի կոտրվածքների համար առավել բնորոշ է առաջին տեսակը։
Կախված վնասվածքի ձևից՝ կոտրվածքները կարող են լինել բեկորային, ներս քաշված, միևնույն հարթության վրա կամ եզրային:
Ախտանիշներ
Ացետաբուլյար խոռոչի կոտրվածքի դեպքում՝ հիվանդին անհանգստացնում է ցավը կոտրվածքի հատվածում, որն ուժեղանում է վերջույթի վրա հենվելիս: Ոսկորների տեղաշարժով կամ դուրս ընկնելով կենտրոնական տրավմայի դեպքում՝ վնասված կողմում նկատվում է ստորին վերջույթի կարճացում։ Հաճախ են լինում նյարդաանոթային հանգույցների և ներքին օրգանների տրավմատիկ խանգարումներ, որոնք պետք է հաշվի առնել ախտորոշման ժամանակ։
Պատճառները
Ացետաբուլյար խոռոչի վնասվծների պատճառները կարող են լինել.
- Շատ ուժգին ուղիղ հարված ազդրային հոդի վրա,
- Գերուժեղ ծանրաբեռնվածության առանցքային փոխակերպում ազդրային ոսկորի միջոցով՝ ծնկի հոդի ուղիղ հարվածի ժամանակ,
- ազդրի երկկողմանի սեղմում, որը գերազանցում է ոսկրային հյուսվածքի առաձգական ուժը ացետաբուլյար խոռոչի հատվածում:
Այս պատճառները առավել հաճախ հանդիպում են ավտովթարների, բարձրությունից ընկնելու ժամանակ։
Ախտորոշում
Նախնական ախտորոշումն իրականցվում է վերջույթի դիրքի և կոնքի հատվածի ռենտգեն հետազոտության միջոցով: Այնուհետև իրականացվում է տեղահանման շտկում, որից հետո կրկնվում է ռադիոգրաֆիան՝ մի քանի պրոյեկցիաներով արված պատկերներով։ Վերջնական ախտորոշումը հաստատելու համար կարող է պահանջվել համակարգչային տոմոգրաֆիա կամ մագնիսական ռեզոնանսային հետազոտություն:
Ացետաբուլայի կոտրվածքի բուժում
Ացետաբուլայի կոտրվածքի բուժումն իրականացվում է ազդրային հոդի նորմալ անատոմիական դիրքը վերականգնելու համար: Բուժման բազմաթիվ մեթոդներ կան՝ պահպանողական և վիրաբուժական: Մոտցումը կախված է կոնկրետ դեպքից։
Պահպանողական բուժում
Բուժման օպտիմալ ծրագրի ընտրությունը մեծապես կախված է ոսկրային բեկորների չափից: Եզրային վնասվածքների դեպքում, երբ կոտրված ոսկրային հատվածը 5 մմ-ից պակաս է, նախընտրելի մարտավարությունը պահպանողական է (բեկորների ֆիքսումը պարտադիր չէ): Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նման փոքր վնասվածքների դեպքում չկա կամ նվազագույն է տեղաշարժը:
Ացետաբուլումի կոտրվածքի վիրահատական բուժում
Եթե ացետաբուլյար խոռոչի բեկորների լայնությունը 5 մմ-ից ավելի է, տեղաբերումը անարդյունավետ է, և տեղաշարժը սովորաբար պահպանվում է վերադիրքավորումից հետո: Նման իրավիճակը ացետաբուլումի կոտրվածքի վիրահատության ցուցում է՝ բաց տեղաբերումով և հետագա ֆիքսացիայով:
Վիրահատական միջամտություն կատարելիս SM-Clinic բժշկական կենտրոնի բժիշկները անում են ամեն ինչ, որ տեղաբերումն իրականացվի ամբողջությամբ և ճիշտ անատոմիային համապատասխան, նաև օպտիմալ ֆիքսացիայով (կոմպրեսիան պետք է լինի այնպիսին, որ բեկորները չտարանջատվեն, բայց հոդերի կառուցվածքը չափազանց ճնշման չենթարկվեն): Այս պայմանների անտեսումը հանգեցնում է ոսկրային հատվածների միաձուլման խխտման՝ հոդի սինովիալ հեղուկի արտհոսքով պայմանավորված, ինչը կարող է հետագայում հանգեցնել կեղծ հոդի ձևավորման:
Կանխարգելում
Ընդհանուր վնասվածքների կանխարգելում։ Խորհուրդ է տրվում կապել ամրագոտին՝ մեքենա վարելիս։
Վերականգնում ացետաբուլումի կոտրվածքից հետո
Ոսկրային բեկորների վերադիրքավորումից հետո անշարժացումը շարունակվում է մինչև 12 շաբաթ: Ացետաբուլայի կոտրվածքից հետո վերականգնումը ներառում է հետևյալ ուղղությունները.
- շնչառական վարժություններ – թոքերի հյուսվածքի բարելավման միջոցով կանխվում է հիպոստատիկ թոքաբորբը (վարժություննորը խորհուրդ են տրվում վնասվածքից անմիջապես հետո, քանի որ հիվանդը երկար ժամանակ գտնվում է հորիզոնական դիրքում),
- ֆիզիոթերապևտիկ ընթացակարգեր – օգնում են բարելավել արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը ոսկրային հյուսվածքում և մկանային հատվածում,
- ֆիզիոթերապիա – թույլ է տալիս զարգացնել երկար ժամանակ անշարժացած մկանները և հոդերը (շարժման բացակայությունից զարգանում է ատրոֆիա),
լող լողավազանում – մկանները մարզվում են ջրի մեջ, մինչդեռ ոսկորները սթրեսի ավելացում չեն զգում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում ոսկրերի վերականգնման վրա: