Գովազդի և ինտեգրացիաների համար դիմել մեզ

 Հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում՝ դիմեք բժշկի կամ զանգեք 1-03

Գրիպ

Արագ հղումներ

Հիվանդության մասին

Գրիպը սուր վիրուսային վարակ է, որն ամեն տարի առաջացնում է սեզոնային համաճարակներ և/կամ հիվանդության լայնածավալ տարածում՝ ամբողջ աշխարհում՝ ազդելով միլիոնավոր մարդկանց վրա: Գրիպն ամենատարբեր ախտանիշներ ունի՝ թույլ մրսածությունից, մինչև կյանքին սպառնացող ծանր դրսևորումներ: Հիվանդությունը կարող է հատկապես վտանգավոր լինել թուլացած իմունային համակարգ ունեցող անձանց, տարեցների և մանկահասակ երեխաների համար:

Գրիպը սուր վիրուսային վարակ է

Հիվանդության պատմությունը Գրիպը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից։ Դեռևս Հին Եգիպտոսում հիվանդության տարածման հիշատակումներ կան։ Ժամանակակից աշխարհում գրիպի առաջին մաշտաբային համաճարակը գրանցվել է 1918 թվականին՝ իսպանական գրիպի ժամանակ, որը համարվում է մարդկության պատմության ամենամահաբեր համաճարակներից մեկին: Գրիպի հարուցիչ վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել, ինչը դժվարացնում է երկարաժամկետ ազդեցություն ունեցող պատվաստանյութերի և բուժման մեթոդների մշակումը:

Ինչ է տեղի ունենում մարմնում, երբ դուք ունեք գրիպ: Հարուցիչը, շնչուղիներ թափանցելով, մտնում է մարմնի բջիջներ՝ առաջացնելով բորբոքում: Ի պատասխան՝ իմունային համակարգը սկսում է պայքարել վարակի դեմ՝ ի հայտ բերելով գրիպի բնորոշ ախտանիշներ, ինչպիսիք են բարձր ջերմությունը, հազը, թուլությունը և այլն:

Գրիպի տեսակները

Կա գրիպի մի քանի տեսակ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և կարող է առողջության համար տարբեր վտանգներ ներկայացնել.

  • Գրիպի A տիպ. վիրուսի այս տեսակը ամենատարածվածն է և ունի մուտացիայի ամենամեծ ունակությունը: Գրիպի A վիրուսները կարող են առաջացնել համաճարակներ և համավարակներ:
  • Գրիպ B տիպ. այն ավելի քիչ է մուտացիայի ենթակարկվում, առաջացնում է համաճարակներ, բայց ոչ համավարակներ: Գրիպի B վիրուսները կարող են վտանգավոր լինել երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
  • Գրիպի C տիպ . վիրուսի այս տեսակն առաջացնում է հիվանդության թեթև ձևեր և համաճարակներ չի առաջացնում: Գրիպի C տիպը հազվադեպ է ախտորոշվում, քանի որ ախտանիշները հաճախ նման են սովորական մրսածության:

A վիրուսի ենթատեսակները Գրիպի A վիրուսի ամենահայտնի ենթատեսակներից են H1N1 և H3N2-ը, որոնք դրևորվում են գրեթե ամեն տարի՝ տարբեր մասշտաբի բռնկումներով:

Գրիպի ախտանիշներ

Գրիպի ախտանիշներ

Գրիպի ախտանիշները կարող են տարբեր կերպ դրսևորվել՝ կախված հիվանդության ծանրությունից և հիվանդի վիճակից: Դրանք ներառում են.

  • Բարձր ջերմություն՝ մինչև 40° C, ընդ որում ջերմությունը հանկարծակի է բարձրանում,
  • Դող և քրտնարտադրություն՝ մարմինը փորձում է պայքարել վարակի դեմ,
  • Գլխացավ՝ հաճախ ուժեղ, բաբախող,
  • Մկանների և հոդերի ցավ՝ կարող է նմանվել հոգնածության,
  • Հազ՝ կարող է լինել չոր կամ խորխով, սկսվում է վարակվելուց մի քանի օր անց,
  • Կոկորդի ցավ՝ սովորաբար ուղեկցվում է կարմրությամբ,
  • Արտադրություն քթից և «բռնվածություն»՝ քիչ տարածված ախտանիշներ են գրիպի դեպքում, բայց կարող են պատահել,

Գրիպի պատճառները

Գրիպը պայմանավորված է վիրուսով, որոնք տարածվում են օդակաթիլային տարբերակով, երբ վարակված մարդիկ հազում են կամ փռշտում: Վիրուսի փոխանցման հիմնական ուղիները.

  • Օդակաթիլային – հիվանդի հետ շփվելիս կամ հազալիս,
  • Շփման միջոցով՝ աղտոտված առարկաների՝ դռների բռնակները, հեռախոսները, սեղանները շոշափելիս:

Վարակման վտանգ կա նաև թաց մակերեսներից (օրինակ՝ հանրային լողավազաններում լողալու ժամանակ):

Ռիսկի խմբեր՝

  • Քրոնիկ հիվանդություններ (շաքարախտ, ասթմա) ունեցողներ,
  • Տարեցներ,
  • Նախադպրոցական և վաղ դպրոցական տարիք,
  • Թուլացած իմունային համակարգ ունեցողներ,
  • Առողջապահության ոլորտի և այլ մասնագիտությունների աշխատողները, որոնք առավել հաճախ են շփվում հիվանդների հետ։

Գրիպի ախտորոշում

Գրիպի ախտորոշումը սկսվում է կլինիկական հետազոտությունից: Բժիշկը կարող է որոշել հիվանդության առայությունը՝ հիմնվելով ախտանիշների վրա, այնուհետև նշանակել լաբորատոր թեստեր՝ ախտորոշումը հաստատելու համար։ Թեսթերը լինում են՝

  • Արագ (ռապիդ) թեստեր. դրանք հայտնաբերում են գրիպի վիրուսի հակագենը քթից կամ կոկորդից վերցված քսուքի միջոցով,
  • PCR (պոլիմերազային շղթայական ռեակցիա). ավելի ճշգրիտ ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս հայտնաբերել վիրուսը նույնիսկ նվազագույն քանակությամբ առկայության դեպքում:
  • Շճաբանական թեստեր. օգտագործվում են վիրուսի դեմ հակամարմիններ հայտնաբերելու համար։

Փորձագիտական կարծիք

Ջոնաթան Գրադ

Oct 2, 2024
Ջոնաթան Գրադ

Փորձագիտական եզրակացություն գրիպի և պատվաստումների վերաբերյալ

Հարվարդի բժշկական դպրոցի ինֆեկցիոնիստ բժիշկ Ջոնաթան Գրադը փորձագիտական ​​եզրակացություն է տվել՝ գրիպի և պատվաստումների վերաբերյալ: Նա ընդգծում է, որ գրիպի դեմ պատվաստանյութը հիվանդության կանխարգելման կարեւոր գործիք է, թեեւ դրա արդյունավետությունը կարող է տարբեր լինել։ Օրինակ, այն սեզոններին, երբ H3N2 վիրուսը գերակշռում է, պատվաստանյութի արդյունավետությունը կարող է ավելի ցածր լինել, բայց դա չի նշանակում, որ այն անօգուտ է: Պատվաստանյութն օգնում է նվազեցնել հիվանդության հավանականությունը, թեթևացնել վարակի ախտանիշները և կրճատել հիվանդության տևողությունը, ինչն իր հերթին նվազեցնում է վիրուսի տարածումը բնակչության մեջ (Սկզբնաղբյուր: Harvard Gazette)․

Գրիպի բուժում

Գրիպի բուժումն իրականացվում է ախտանիշների թեթևացման և վիրուսի դեմ պայքարի միջոցով.

  • Հակավիրուսային դեղամիջոցեր. օսելտամիվիրը, զանամիվիրը և այլ դեղամիջոցներ, որոնք կարող են կրճատել հիվանդության տևողությունը, եթե դրանց օգտագործումը սկսվի ախտանիշների սկզբից առաջին 48 ժամվա ընթացքում:
  • Հակաբորբոքային միջոցներ. պարացետամոլը կամ իբուպրոֆենը կարող են օգնել, իջեցնել ջերմությունը և նվազեցնել ցավը:
  • Շատ հեղուկներ. Հեղուկի ընդունումն օգնում է խուսափել ջրազրկումից:
  • Անկողնային ռեժիմ և հանգիստ. Օգնում է մարմինն արագ վերականգնելու հարցում։

Ծանր դեպքերում կարող է անհրաժեշտ լինել հոսպիտալացում և հագեցած թթվածնի օգտագործում:

Կանխարգելում

Գրիպի կանխարգելում

  1. Պատվաստում

Գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը ամենամյա պատվաստումն է։ Պատվաստանյութերը նախատեսված են վիրուսի ամենատարածված շտամները թիրախավորելու համար և կարող են օգնել՝ հիվանդությունը կանխարգելելու կամ ավելի թեթև ընթացքով տանելու հարցում։

  1. Անձնական հիգիենա
  • Պարբերաբար օճառով լվացեք ձեռքերը՝ հատկապես մարդկանց հետ շփվելուց հետո,
  • Օգտագործեք հակասեպտիկներ,
  • Համաճարակների ժամանակ դիմակ կրեք՝ հատկապես մարդաշատ վայրերում,
  • Հիվանդ մարդկանց հետ շփումից խուսափեք։Հատկապես կարևոր է համաճարակի փուլում խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից և հասարակական վայրեր այցելելուց:

Հաճախակի տրվող հարցեր սեզոնային գրիպի մասին

Գրիպ

  • Ո՞վ է գրիպի բարդությունների ռիսկի խմբում

    Ռիսկի խմբում են 5 տարեկանից ցածր երեխաները, 65-ից բարձր անձինք, հղի կանայք և քրոնիկ հիվանդություններ (ինչպիսիք են ասթման կամ սրտի հիվանդությունը) ունեցող մարդիկ:

  • Ինչպե՞ս տարբերել գրիպը COVID-19-ից

    Երկու հիվանդություններն էլ ունեն համանման ախտանիշներ՝ ջերմություն, հազ և հոգնածություն, ինչը դժվարացնում է դրանց տարբերակումը: Այնուամենայնիվ, թեստը կարևոր է ճշգրիտ ախտորոշման հիվանդությունը (Յուտայի Առողջապահության Համալսարան

  • Ինչու՞ է անհրաժեշտ պատվաստվել ամեն տարի

    Գրիպի վիրուսը արագ մուտացիայի է ենթարկվում, ուստի ամեն տարի պատվաստանյութեր են ստեղծվում այդ սեզոնում տարածված շտամներից պաշտպանվելու համար: Նախորդ տարվա պատվաստանյութի արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է, ուստի ամեն տարի պատվաստում է պահանջվում։ (Յուտայի ​​Առողջապահության համալսարան

  • Կարո՞ղ է արդյոք գրիպի պատվաստանյութը ձեր հիվանդության պատճառը լինել

    Գրիպի պատվաստանյութն ինքնին չի կարող գրիպ առաջացնել, քանի որ այն պարունակում է վիրուսի ապաակտիվացված տարբերակը: Այնուամենայնիվ, կարող են առաջանալ թեթև կողմնակի բարդություններ, ինչպիսիք են մկանային ցավերը կամ թեթև ջերմությունը, որոնք շատ ավելի քիչ ինտենսիվ են, քան գրիպի պարագայում (Nebraska Medicine Յուտայի Առողջապ ահության Համալսարան