Առողջությունը ձմռան ամիսներին
Ձմեռը սովորաբար հիշում ենք ոչ միայն հաճելի ընտանեկան երեկոների ու տոների շնորհիվ, այլ, ցավոք, նաև՝ որպես տարվա ընթացքում ամենահաճախ հիվանդանալու ժամանակահատվածը։ Ինչպես կարող ենք ձմռանը խուսափել հաճախակի հիվանդանալուց, երբ բոլորը շրջապատում կամ ջերմում են, կամ հիվանդության այլ ախտանշաններ ունեն։ Այս հոդվածում ներկայացնում ենք բժիշկների խորհուրդները՝ ձմեռը միայն հաճելի պահերի ժամանակահատված դարձնելու համար։
Ինչո՞ւ ենք ձմռանը հաճախ հիվանդանում
Ցուրտ եղանակին մեր օրգանիզմը ստիպված է հավելյալ «ծանրություն բարձրացնել», իսկ եթե ավելի մասնագիտական լեզվով ասենք՝ ջերմակայունությունը պահելու անհրաժեշտություն է առաջանում։ Ցածր ջերմաստիճանը, ջեռուցումից առաջացող օդի չորությունը, արևի ճառագայթների նվազ ինտենսիվությունը թուլացնում են իմունային համակարգը՝ մեզ ինֆեկցիոն կամ վիրուսային հիվանդությունների հանդեպ ավելի թույլ դարձնելով։
Ինչպես պաշտպանվել հիվանդություններից
- Առողջ սննդակարգը առողջության հիմքն է։ Ձմռանը հատկապես բարձրանում է օրգանիզմը վիտամիններով և հանքանյութերով հարստացնելու անհրաժեշտությունը։ Սննդակարգում վիտամին C-ով հարուստ թարմ բանջարեղենի ու մրգի ներառումը՝ ցիտուրսներ, կիվի, մասուր, նաև վիտամին B-ով հարուստ ուտեստները (հնդկաձավար, լոբազգիներ) թույլ են տալիս առողջությանը հավելյալ խթան հաղորդել։ Իհարկե պետք է չմոռանալ նաև սեզոնային մթերքների մասին՝ գազար, բազուկ, կաղամբ, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով և օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ, ամրացնում են իմունիտետը։
- Ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է։ Պարբերական ֆիզիկական ակտիվությունը խթանում են արյան շրջանառությունը, բարելավում են նյութափոխանակությունը և բարձրացնում են օրգանիզմի տոնուսը։ Ձմռանը հատկապես կարևոր են բացօթյա զբոսանքները, մարզասրահում, նույնիսկ տանն արած մարզումները։ Սակայն պետք է հիշել, որ չափից դուրս ծանրաբեռնվածությունը այս սեզոնում վնասում է օրգանիզմին, ինչի արդյունքում կարող է թուլանալ իմունիտետը։ Ձեր ֆիզիկական տվյալներին համապատասխան մարզման պլանն ընտրելիս խորհրդակցեք նաև մարզիչի հետ։
- Առողջ քուն։ Երբ մենք քնած ենք, օրգանիզմը վերականգնվում ու ամրանում է։ Ոչ բավարար քունը թուլացնում է իմունիտետը և մեզ ավելի խոցելի է դարձնում ինֆեկցիաների հանդեպ։ Բազմաթիվ հետազոտություններ են ցույց տալիս, որ արևային օրվա նվազմանը զուգահեռ՝ օրգանիզմն ավելի շատ քնի կարիք է ունենում՝ միջինում 1-2 ժամ։ Ուստի օրական 7-8 ժամ հանգիստ ու խաղաղ քունը լավագույն դեղամիջոցը կարող է լինել՝ հատկապես ձմռանը։
- Կոնտրաստային ցնցուղ։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ պարբերաբար կոնտրաստային կամ սառը ցնցուղ ընդունողների իմունիտետը ավելի բարձր է լինում, ուստի նրանք ավելի քիչ են հիվանդանում։ Կոնտրաստային ցնցուղ միանգամից ընդունել, այն էլ ձմռանը, չի կարելի։ Օրգանիզմն այս «մինիշոկին» պետք է սովորեցնել աստիճանաբար՝ սկսելով 3 ցիկլից (յուրաքանչյուրը ոչ ավել, քան 1 րոպե տևողությամբ) և սովորական ջերմաստիճանից ընդամենը 5 աստիճան ցածր ջրով։ Աստիճանաբար կարող եք անցնել մինչև մի քանի ցիկլի՝ տաք ու սառը ջրի փոփոխմամբ, մի քանի րոպե տևողությամբ և լրիվ սառը ջրով կոնտրաստային ցնցուղի։
- Օդի խոնավեցում։ Փակ տարածքներում խոր օդը գրգռում է քթի և կոկորդի լորձաթաղանթը, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում տարբեր վիրուսների ներթափանցման և բակտերիաների բազմացման համար։ Այսօր շուկայում առկա են ամենատարբեր տեսակի օդի խոնավեցուցիչներ, որոնք թույլ կտան հատկապես ջեռուցման սեզոնում խուսափել օդի ավելորդ չորությունից։ Եթե դեռևս չունեք սարքը, դրան լիովին կարող է փոխարինել տարածքում խոնավ սրբիչ փռելը։
- Վիրուսային կամ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելում
- Հաճախակի լվացեք ձեռքերը: Սա ամենահեշտ ու արդյունավետ միջոցներից մեկն է՝ վիրուսների դեմ պայքարում՝ հատկապես երբ խոսք է գնում հարբուխի մասին։ Ձեռքի մաշկի ավելորդ չորությունից խուսափելու համար կարող եք ձեռքերը լվանալ առատ ջրով ու առանց օճառի։ Օճառով 3 անգամ ձեռքերը լվանալը լիովին բավարար կլինի նման դեպքում։
- Մեծ թվով մարդկանց կուտակումների վայրերից խուսափեք: Հատկապես համաճարակների դեպքում վարակվելու հավանականությունը մեծանում է՝ մեծ թվով մարդկանց շրջապատում, այնպես որ պարզապես խուսափեք դրանից։
- Կրեք դիմակ: Իհարկե, հասկանում ենք, որ դիմակների նկատմամբ հատուկ հակակրանք է ձևավորվել վերջին տարիներին, սակայն այն շարունակում է մնալ ապահով պաշտպանիչ միջոց՝ հատկապես վիրուսային համաճարակների ընթացքում։
Ե՞րբ դիմել բժշկի։ Առաջին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Իհարկե, տնական մեղրով թեյը շատ հաճելի է, սակայն այն որևէ դեպքում չի կարող փոխարինել պրոֆեսիոնալ բժշկի խորհրդտավությունը՝ նույնիսկ եթե այն ևս մեղրով ու կիտրոնով թեյի մասին է։
Այսպիսով, ձմեռը միայն հեքիաթային փաթլների ժամանակ դարձնելը մեծապես կախված է նաև մեզնից։ Վիրուսները կարող են շրջանցել մեզ, եթե հետևում ենք պարզ կանոնների ու ոչ միայն տարվա ամենացուրտ եղանակին, այլ շուրջ տարի։
Թեմայի վերաբերյալ, կարդացեք նաև։ https://www.healthinaging.org/tools-and-tips/tip-sheet-winter-safety-older-adults