Հարազատի հետտրավմատիկ խնամքը տնային պայմաններում
Հետտրավմատիկ ժամանակահատվածը օրգանիզմի վերականգնման համար կարևորագույն շրջան է։ Վիրահատությունից, թե ստացած տրավմայից հետո շատ կարևոր է, որ հիվանդի հարազատները պատրաստ լինեն թե ֆիզիկապես, թե հոգեպես, որպեսզի կարողանան օգնել դժվար կացության մեջ հայտնված իրենց բարեկամին։ Տան պայմանները կարող են և պետք է հարմարավետության զգացում ապահովեն հիվանդի համար, ինչն օգնում է արագ կազդուրվելուն։ Հատկապես այս ժամանակահատվածում բժիշկները և հարազատները, թիմ դառնալով, աջակցում են հիվանդին։ Այնպես որ հիվանդին տնային պայմաններում խնամող հարազատները պետք է մի քիչ բժիշկ դառնան և ապահովեն ընտանեկան ջրեմություն՝ լավագույն վերականգնողական փուլն ունենալու համար։
Ինչու է կարևոր հետտրավամտիկ խնամքը
Տնային պայմաններում կազմակերպված հետտրավմատիկ խնամքն օգնոմ է՝
- Շուտափույթ ապաքինմանը. Վերքերի և վնասվածքների բուժման օպտիմալ պայմանների ապահովում է թույլ է տալիս հնարավորինս արագ հասնել ապաքինմանը։
- Բարդությունների ռիսկի նվազեցմանը. Հնարավոր բարդությունների ժամանակին հայտնաբերումն ու խնդիրներին արագ լուծում տակը թույլ է տալիս խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսին է բորբոքումը, տրոմբոզները և պառկելախոցերը։
- Կյանքի որակի բարելավմանը. Հարմարավետ պայմաններում, հոգեբանական աջակցության օգնությամբ՝ հիվանդն ավելի արագ է ապաքինվում, ինչն ապացուցվում է բազմաթիվ հետազոտություններով։
Հետտրավմատիկ խնամքի հիմնական մոտեցումները
Հետտրավմատիկ խնամքը, որքան էլ կարևոր, այնքան էլ բարդ չէ իրականացնել տնային պայմաններում։ Այս բաժնում մենք առանձնացրել ենք այն հիմնական սկզբունքները, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ խնամքի առանձնահատկությունները և օգնել ձեր հարազատների շուտափույթ ապաքինմանը։
- Հետևեք բժշկի խորհուրդներին: Մինչև հիվանդանոցից դուրս գրվելը բժիշկը վստահաբար ձեզ պետք է ուղղորդի տնային պայմաններում հետտրավմատիկ խնամքի վերաբերյալ։ Անպայմանորեն հետևեք նրա խորհուրդներին և ինքնագործունեությամբ մի զբաղվեք։ Բժշկի խորհուրդների հիմնական բաժինը պետք է ներառի օրվա ռեժիմին, բուժառուի սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, դեղորայքի ընդունման մանրամասներին։ Ինչպես կարող եք հասկանալ, սրանցից յուրաքանչյուրից շեղուկը կարող է ճակատագրական լինել ձեր հարազատի համար։
- Հարմարավետության ապահովումը: Հատկապես որոշ վնասվածքների կամ վիրահատությունների դեպքում հետվիրահատական փուլում անհրաժեշտ է տանն ապահովել համապատասխան պայմանները՝ բարձր աթոռ, մահճակալի կոշտություն և այլն։ Տանը փորձեք ապահովել այն միջավայրը, որը խորդուրդ է տալիս բժիշկը։ Նույնքան կարևոր է տանը հանգիստ և խաղաղ մթնոլորտի ապահովումը, օպտիմալ ջերմաստիճանը ապահովումը, օդի խոնավությունը։
- Ճիշտ սննդակարգ: Հետտրավմատիկ խնամքի անբաժանելի մասը ճիշտ սննդակարգն է՝ բալանսավորված, հարուստ վիտամիններով և հանքանյութերով, որոնք թույլ են տալիս արագ վերականգնել հյուսվածքները։
- Հիգիենա: Պարբերաբար տանն անցկացրեք հիգիենիկ պրոցեդուրաներ, որը միայն տան սովորական մաքրությամբ չի սահմանափակվում։ Սովորաբար հիգիենիկ պրոցեդուրաները ներառում են թաց մաքրումը, փուշու ամենօրյա մաքրումը։
- Վերքերի և հիվանդի խնամք/օգնություն։ Շատ դեպքերում անհրաժեշտ է լինում ապահովել վերքերի խնամքը։ Նույնքան կարևոր է բուժառուին օգնել տեղաշարժման, հարմար պառկելու կամ նստելու հարցում։ Համոզվեք, որ ապահովում եք այդ ամենը։ Ձեզ անհանգստություն չպատճառելու նկատառումով՝ նա կարող է նաև ձեզ չասել, որ անհարմարություն է զգում։
- Ֆիզիկական ակտիվություն: Օգնեք ձեր հարազատին աստիճանաբար ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, որքանով դա թույլ է տալիս հետտրավմատիկ վիճակը։ Անպայման հետևեք նաև բժշկի խորհրդին՝ իրավիճակն ավելի չբարդացնելու համար։
- Հոգեբանական աջակցություն: Ընտանիքում, տանը վստահության մթնոլորտ ձևավորեք։ Հիշեք, որ հետտրավմատիկ վիճակում բուժառում հաճախ կարող է սուր ցավեր ունենալ, ինչն ուղղակիորեն ազդում է նրա հոգեբանական վիճակի վրա։ Սա նկատի ունենալով՝ ավելի համբերատար եղեք նրա վատ տրամադրության, բողոքների, պահանջների հանդեպ։ Հարազատների սերն ու աջակցությունը լավագույն դեղամիջոցը կարող է լինել՝ ծանր հոգեբանական իրավիճակում։
Երբ դիմել բժշկի
Նույնիսկ բոլոր այդ խորհուրդներին հետևելու պարագայում՝ կարող են լինել դեպքեր, երբ անհրաժեշտ է դիմել բժշկի։ Մասնավորապես՝
- Ջերմության բարձրացում.
- Սուր ցավեր,
- Վերքի կարմրություն, այտուց կամ դրանից արտադրություն,
- Շնչառական խնդիրներ, շնչելու դժվարություններ
- Ինֆեկցիայի առաջացում։
Հիշեք, որ հետտրավմատիկ խնամքը բարդ գործ է, որը համբերություն, ուշադրություն է պահանջում։ Եթե ինչ-ինչ խնդիրների առաջ եք կանգնում, հարցեր ունեք կամ որևէ հարցում վստահ չեք, անպայման խոսեք ձեր բժշկի հետ։ Հանդուրժող եղեք նաև ինքներդ ձեր նկատմամբ։ Դուք պրոֆեսիոնալ բժիշկ, թերապևտ կամ հոգեբան չեք, կարող եք և որոշ բացթողումներ ունենալ։ Այս ու այլ հարցերում միշտ հիշեք, որ բժիշկը ձեր կողքին է։
Հետտրավմատիկ խնամքը ապաքինման կարևոր փուլերից մեկն է։ Մեր առաջարկներին հետևելով՝ դուք և ձեր հարազատները կարող եք այս դժվար փուլն ավելի վստահ ու ապահով կերպով հաղթահարել։
ՆԿԱՏԱՌՈՒՄ: Այս հոդվածը ինֆորմացիոն բնույթ է կրում և որևէ կերպ ՉԻ ՓՈԽՐԻՆՈՒՄ բժշկի խորհուրդները։ Բոլոր խնդիրների դեպքում անմիջապես դիմեք բժշկի։ Բժշկի ժամանակին խորհրդատվությունը կարող է փրկել ձեր և ձեր հարազատների կյանքը։